«Ծառահատումները դրսի հրահանգ է»․ Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրեթե ամեն շաբաթ ծառահատմումների դեպքեր են համացանցում տարածվում։ Մայրաքաղաքում ու մարզերում օրը ցերեկով մեծ քանակի ծառեր են ոչնչացվում և հասարակության կողմից որևէ լուրջ դժգոհություն չենք տեսնում, տոտալ անտարբերություն է։
Կարծում եմ ծառահատումները արվում են ծրագրված, ավելին, սա դրսի հրահանգ է, ինչպես դրսի հրահանգ է «իրական» ու «պատմական» Հայաստանների դավաճանական թեման։
Խրախուսվում է ցանկացած հակապետական ու ապազգային գործ, խայտառակ ընտրություններ, կոռուպցիա։ Այսպես շարունակվելու դեպքում մեզ ցրիվ են տալու առանց զենքի ու զորքի։
Ծառահատման նկատմամբ հասարակագիտության անտարբերությունը մի շատ կարևոր թեստ է։ Բնություն չսիրող ու չպահպանող հասարակությունը պետություն ունենալ չի կարող, սա խորքային հոգեբանական խնդիր է, իմունիտետի բացակայության նշան։ Այս չոր ու ցամաք, անծով ու անգետ, քար ու քարափ երկրում յուրաքանչյուր ծառի պետք է վերաբերվել սրբության պես։
Մի կտրեք ծառերը, այ շանորդիք, դուք թուրքից ու ազերուց, մեր բոլոր տեսակ թշնամիներից հազար անգամ ավելի վատն եք։ Ոչնչացված ամեն ծառի դիմաց ձեր սերունդները վճարելու են, թանկ են վճարելու, ափսոսացեք ձեր երեխաներին, բնությունը ոչինչ չի մոռանում...»։

Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
32423.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
42322.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
53921.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
71419.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
224218.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
102613.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
128908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
132107.09.2026, 13:06