Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կլինի՞ դուք ոչ մի տեղ չգնաք». Հասմիկ Բաբաջանյան

«Կլինի՞ դուք ոչ մի տեղ չգնաք». Հասմիկ Բաբաջանյան
384
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 23:36

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արի, կլինի՞ դուք ոչ մի տեղ մի գնացեք․․․
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն եմ կարդում․
«Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»։ Այս Սուրբ օրերին քրիստոնյային վայել չէ ներկայացնել օգտատերերի բուռն պոռթկումը, որակումները։ Նման բան չեմ տեսել, երբ հայ ղեկավարի նկատմամբ այդքան անթաքույց ատելություն լինի կուտակված։ Այնպես են վրա տվել, ասես Լենկ Թեմուրն է մտել մեր եկեղեցիները։ Լենկ Թեմուր եմ ասում, դուք հասկացեք Նիկոլ Փաշինյանի գործընկեր արշավորդներին նաև․․․ Բայց ես Լենկ Թեմուր եմ ասում, որովհետև Լենկ Թեմուրը 14-րդ դարում մի հայ դավաճանի միջոցով ներխուժեց Սյունիք»։