«Մի շատ «խելացի» մարդ որոշում է, որ պետք է ծառերը փրթել ու հենապատ կառուցել». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Չէ՛, մասիվներում տորնադո չի եղել, ուղղակի Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանը որոշել է հենապատ կառուցել Գայի պողոտայի 9, 11 և 13 շենքերի կողքի լանջին։
Էս լանջը 60 տարուց ավելի է՝ կա ու միշտ (թե՛ Խրյուշչովի, թե՛ Բրեժնևի, թե նախկիինների և թե՛ ներկաների ժամանակ) եղել է խնամված և կանաչապատ։ Ու մեկ էլ մի օր, մի շատ «խելացի» մարդ որոշում ա, որ պետք ա ծառերը փրթել ու հենապատ կառուցել։
«Բարեկարգման» նախագիծով էլ հենապատը հենց ծառերի վրով ա գնում։
Փոքր ծառերն արդեն իսկ հատվել են կամ տրակտրով արմատախիլ արվել (տե՛ս լուսանկարներում), իսկ մեծերի համար դիմել են, որ կանաչապատում հիմնարկից գան հատեն կամ թույլտվություն տան։
Իսկ քանդման ընթացքում հեռու գտնվող ծառերին հասցվող վնասին արդեն չեն էլ ուշադրություն դարձնում։
Բոլոր նկարներն արել եմ այսօր։
Տարածք գնացել եմ այն բանից հետո, երբ Նոր Նորքի պաշտոնական էջով տեսել եմ «բարեկարգման» մասին գրառումը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06