«Պահանջում ենք վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները»․ Լարիսա Ալավերդյան

«Դադարեցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ցրելու մասին հայտարարությունները։ Պահանջում ենք վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները»,- ԱԳՆ դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ պահանջելով նաև գերիների հարցով դիմել բարեկամ չեզոք երկրներին՝ նրանց օր առաջ տուն վերադարձնելու խնդրանքով։
Հիշեցնենք՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա էր իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Դատախազություն, որտեղ հաղորդում են ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու են բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
11409:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11408:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
16403:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
16600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
15000:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
144Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
148Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
119Երեկ, 22:54