«Երբեմնի ծառախիտ այգին դարձել է Գուգլի քարտեզների հուշ». Էդուարդ Հայրումյան

1716
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 14:18
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Մասիս քաղաքում ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ «կտրել հսկա կանաչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույսեր դնել»։
Մասիսի համայնքապետարանի դիմացի երբեմնի ծառախիտ այգին այժմ դարձել է Գուգլի քարտեզների հուշ։ Հատվել են տասնյակ կանաչ ծառեր, փոխարենը տնկվել փոքրիկ դեկորատիվ ակացիաներ կամ ծաղկամաններով բույսեր դրվել։
Ծառերի այս համատարած սպանդը հիմնականում մասնագետների պակասի, կանաչապատման ոլորտում աշխատող անգրագետների ու Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերահսկողության տոտալ բացակայության և բնակիչների անտարբերության պատճառով է։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, խնդրում եմ ուսումնասիրեք»:
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36