«Այսօրվա քաղաքային իշխանությունը Երևանի պատմության մեջ մնալու է որպես քաղաքի կանաչ կմախքը ոչնչացնող». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի երևանցիներ,
կարծում եմ՝ ինձ ճանաչողները տեսնում են 2023-ից ի վեր, գրեթե ամենօրյա ռեժիմով, պայքարս՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա
միջավայրի պահպանություն»
ՀՈԱԿ-ի և անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պատկերացրած կանաչ Երևան ստեղծելու անվան տակ իրականացվող ծառերի համատարած սպանդի դեմ։ Ջանք ու եռանդ չեմ խնայել փաստարկված ներկայացնելու համար քաղաքապետարանի կողմից իրականացվող ոչ մասնագիտական մոտեցումները, որտեղ 21-րդ դարում դեպի եվրոպական քաղաքակրթություն ձգտող քաղաքային իշխանությունը, իրականացնում է ծառերի համատարած սպանդ։ Պայքարիս ընթացքում հաճախակի առերեսվել եմ իմ անձի վերաբերյալ անպարկեշտ բնորոշումների, արժանացել եմ նաև ռուսական գործակալի տիտղոսին, տեղափոխվել իրենց իսկ կողմից հորինված «նախկին ներկա» բաժանարար ճամբար, սակայն երբեք չեմ ընկրկվել և չեմ դարձել նման արհեստական օրակարգի մաս՝ պայքարիս հիմքում դնելով բացառապես երևանցիների առողջության կարևորությունը և Երևանի կանաչ ֆոնդի պահպանման կենսական անրաժեշտությունը։
Հարգելի երևանցիներ, ցավով ձեզ եմ ներկայացնում մասնագիտական պայքարիս հերթական արդյունքը, որն արտացոլված է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում (տնկած օրվանից բազմիցս զգուշացրել եմ, որ միավորը 155 000 դրամով գնված բույսերը սխալ ընտրություն է և անկենսունակ տնկանյութ)։
Սա է Տիգրան Ավինյանի պատկերացրած «Կանաչ» Երևանը, հետևությունները թողնում եմ Ձեզ։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսօրվա քաղաքային իշխանությունը Երևանի պատմության մեջ մնալու է որպես միակը, որ ոչնչացրեց քաղաքի կանաչ կմախքը»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06