«Հայաստանի կառավարիչների անգործությունը պատճառ դարձավ արցախցի բազմաթիվ հայրենակիցների արտագաղթի». Սերժ Սարգսյան
![]() 289 Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 23:36 ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Մեր կուսակցության գործունեության 35 տարիների ընթացքում մենք երբեք չենք ունեցել և չենք ունենա առաջնորդի պաշտամունք։ Յուրաքանչյուրս, ինձնից սկսած, իր մտքում պետք է մշտապես կրկնի՝ Հանրապետականը իմ կուսակցությունն է և առանձին որևէ մեկինը չէ։ Յուրաքանչյուրիս այս համոզման վրա պետք է հիմնվի մեր հավաքական ուժը, որպեսզի շարունակական և զորեղ լինի այսօր և երբևէ... ...Այս ընթացքում մենք, ցավոք, անցանք ևս մի մեծ ողբերգության միջով՝ արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ բռնի տեղահանվեց, և Արցախն ամբողջությամբ հանձնվեց թշնամուն՝ ի չիք դարձնելով վերջին երեք տասնամյակում հայ ժողովրդի հսկայական ջանքերն ու զոհողությունները: Այս ամենին՝ իր պատճառներով և հետևանքներով հանդերձ, մենք անդրադարձել ենք կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություններում, նաև մեր հարցազրույցների, ելույթների ժամանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրյա հարթակներում, հնչեցրել ենք հիմնավոր գնահատականներ և ներկայացրել առաջարկություններ: Ընդգծել ենք, որ ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի: Դիմել ենք հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միջազգային գործընկերներին կոչ ենք արել առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը: Մենք այդ աղետից հետո մեր ողջ ուժերով ու հնարավորություններով լծվել ենք Հայաստանի կառավարիչների կողմից անտերության մատնված արցախահայության ամենատարբեր խնդիրների լուծմանը, որը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող համեմատելի լինել պետական մակարդակով հաստատված, համակարգված, երկարաժամկետ աջակցության ծրագրերի հետ, ինչն այդպես էլ չարվեց՝ պատճառ դառնալով մեր բազմաթիվ հայրենակիցների արտագաղթին Հայաստանից: Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, Հայաստանի կառավարիչների անտարբերության և անգործության պայմաններում ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների՝ սոցիալական ծանր վիճակից սկսած մինչև իրավունքների պաշտպանություն...»: |
«Հակառուս «փորձանքագետները» երբևիցե մտահոգ եղե՞լ են 3 միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով»․ Գարիկ Քեռյան
7200:30«Ջուլանիի գործունեությունից կախված՝ Սիրիան չի վերադառնա «Մեծ Սիրիա» նախագծին, կարող է մասնատվել»․ Արա Պողոսյան
7100:12«Նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ»․ Լևոն Հովհաննիսյան
85Երեկ, 23:36«Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր ենք ներկայացրել»․ Քրիստինե Վարդանյան
99Երեկ, 23:12«Որպես քաղաքական դերակատար չեմ տեսել, դեռևս չեմ կարող գնահատական տալ»․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
92Երեկ, 23:00«Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է»․ Սամվել Կարապետյանի պաշտպաններ (տեսանյութ)
181Երեկ, 22:42««Հայրենիք» կուսակցությունը կկանգնի ցանկացած առողջ ուժի կողքին»․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
102Երեկ, 22:30«Ադրբեջանը ձգտում է մերձեցման ԱՄՆ-ի հետ». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու
169Երեկ, 22:25