«Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ». Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «...Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը:
2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական թվացող համաձայնությունների գալ:
Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է:
Հայաստանի քաղաքական դերակատարների զգալի մասը, այդ թվում՝ ոչ իշխանական թևում, ակտիվ լծվել են տարաբնույթ արտաքին օրակարգեր սպասարկելու գործին։ Ոմանք ասում են, որ Հայաստանը պետք է անդամակցի ԲՐԻԿՍ-ին, ուրիշները՝ որ մենք պետք է անդամակցենք ԵՄ-ին։ Ես կարծում եմ, որ մինչ նման հարցերի քննարկումը և որոշումը մենք ավելի կարևոր խնդիր ունենք լուծելու. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել և զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան և ազատ պետության ջատագով է: Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադարձնելուց հետո միայն, հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն՝ որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը»։

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
7300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
75Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
139Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
67Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
73Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
77Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
72Երեկ, 20:54