««Դուխ» ու «վենդետա»՝ կեղծ կատեգորիա»»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկոլ փաշինյանն ԱԺ-ում խոսում է «դուխ»-ից, «վենդետաներից», ու «թալան»-ից։ (նախընտրական քարոզարշավ)
Այս մասին խոսվում է արդեն 7 տարի, և ամեն անգամ սրա մասին խոսելիս կամ լսելիս, ինձ մի բան է հետաքրքիր՝ ի՞նչ «վենդետա»։
Ի՞նչ է «վենդետան»։
Իրականում վենդետան սպանված հարազատի վրեժն է, իսկ վենդետայի իրավունքը՝ սպանված հարազատի փոխարեն արյան վրեժը լուծելու իրավունքն է։
Ով է սպանվել մեր երկրում գլոբալ իմաստով՝ 2018-ից առաջ, նիկոլի հարազա՞տը, ընկե՞րը, թե՞ բարեկամը։ Ոչ ոք։ Սա կեղծ կատեգորիա է ՀՀ քաղաքական դաշտում, որը ներմուծվեց 2018թ-ին, ժողովրդի լայն զանգվածներին «գազազացնելու» պատրվակով։ Որովհետև «ժողովուրդը»՝ էյֆորիայի պահին, այն միշտ հակառակն է ընկալում։ Քաղաքական վենդետան կամ հաշվեհարդարի մասով՝ էլի սուտ է, որովհետև մենք այս 7 տարում տեսնում ենք բազում-բազում շինծու դատական դեպքեր ու գործեր։ Մի խոսքով՝ «դուխ» ու «վենդետա»՝ կեղծ կատեգորիա»։

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
1503:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
4602:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
5001:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4900:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
10700:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5700:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6200:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
54Երեկ, 23:54