«Ջահերով երթին մասնակցելով՝ ցույց ենք տալու, որ իշխանությունն ուրացել է, բայց մենք պայքարելու ենք»․ Սևակ Հակոբյան
![]() 194 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 19:42 րագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլն ասում է՝ «Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի լինելու»։ Ղարաբաղյան շարժմանը փաստացի հակադրում է ու ցույց է տալիս ակնհայտ թուրքական շարժման ընթացքը, ի դեմս իր կուսակցության ու իշխանության։ Որ Ղարաբաղյան շարժումը մի հոգու որոշելիք չէ, 10 հոգու որոշելիք չէ, փաստ է, որ թուրքական շարժումը որոշել են մեր հարևանները, և ի կատար է ածում Հայաստանի այսօրվա իշխանությունը, ևս փաստ է։ Հետևաբար, սա արհեստական օրակարգ է, որը մեր ազգի հետ որևէ կապ չունի, ի տարբերություն Ղարաբաղյան շարժման, որը անգամ սովետական իշխանությունը իր վերջին տարիներին չկարողացավ ո՛չ կպչել, ո՛չ մարել։ Վստահ եմ՝ չի մարել ու վստահ եմ՝ չի էլ մարելու, չի էլ կանխվելու։ 100 հատ էլ Նիկոլ գնա-գա, մեր ժղովուրդը իր տունը, հողը, ջուրը, հայրենիքն է պահանջելու, ու էդ պայքարը շարունակվելու է։ Իսկ այ էս թուրքական շարժումը կանխել է պետք․ հիմա հարցերի հարցն է ամբողջ հայության համար՝ ո՞վ կկանգնեցնի թուրքական շարժումը Հայասանում»։ Տեսանյութում հակոբյանը նշում է․ «․․․Մեկ շաբաթից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Կառավարությունը մինչ 2020 թվականը ամեն տարի միջոցառումներ է կազմակերպում, իսկ կլոր տարեթվերին՝ կոնկրետ արարողություններ է անում։ Սրանց օրոք մի դեպք եմ հիշում՝ 1920 թվականին, երբ միջոցառում են արել, այն էլ՝ ողջ քաղաքացիների անուններն էին գրել հուշակոթողի պատերին։ 110-ամյակին ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպել․ որևէ տեղեկություն չկա․ ըստ երևույթին՝ որևէ բան չի էլ լինելու։ Ո՞վ կազմակերպի, սրա՞նք, որ երկու օր առաջ գնացել էին թուրքական Անթալիա դիվանագիտական կերուխումի։ Ցեղասպանության տարելիցին մեկ միջոցառում կա, որին իշխանությունն էլ ոչ միայն մասնակից չէ, այլև վստահ եմ՝ վաղը դատապարտելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառելը։ Որովհետև ըստ երևույթին, Նիկոլի համար դա նույնն է, որ ՔՊ-ի դրոշը վառեն։ Միակ միջոցառումը, ըստ ության, լինելու է Ջահերով երթը, որը համահայկական բնույթ է կրում․ այ սա չեն կարող կասեցնել, դադարեցնել, դրա համար էլ լինելու է։ Կամ ո՞վ գիտի, կարող է մի օր էլ սա արգելեն։ Ամեն տարի մասնակցում եմ ջահերով երթին։ Ու ինձ համար ցավալի արձանագրում եմ արել, թե ինչպես են ասօր փոխվել կարգախոսները։ Տարբեր տարիների տարբեր կարգախոսներ են եղել՝ ճանաչման, հատուցման, բայց այս տարվա կարգախոսը ժողովուրդ ջան, «մի՛ ուրացիր»-ն է։ Ճանաչումը վերաբերում է աշխարհին ու Թուրքիային, հատուցումը վերաբերում է Թուրքիային, բայց «մի ուրացիր»-ը ուղղված է ՀՀ իշխանությանը։ Առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատապարտող կոչեր են հնչում, որոնք ուղղված են ոչ թե աշխարհն, այլ ՀՀ իշխանությանը։ Հայ ժողովուրդը Հայաստանի կառավարությունից պահանջում է չուրանալ Հայոց ցեղասպանությունը։ ժողովո՛ւրդ ջան, սարսափելի է սա։ Երբ որևէ երկիր չի ճանաչում Ցեղասպանությունը, դատապարտում ենք, բայց հասկանում ենք, որ իրենց շահերը էդպիսին են, թուրքերի հետ առևտուրն են գերադասում, օրինակ։ Բայց երբ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի կառավարությունն է ասում՝ ինձ Ցեղասպանությունը չի հետաքրքրում, առևտուրն է հետաքրքրում, ուրեմն քո դատապարտող կոչերն արդեն ուղղվում են իրեն․․․ Այս տարի Ջահերով երթին մասնակցումը նոր իմաստ է ստանում։ Ջահերով երթը հիշողության ու պայքարի խորհրդանիշ է։ Իշխանությանը ցույց ենք տալիս, որ նա ուրացել է, վաղուց հանձնվել է, բայց մենք պայքարելու ենք մեկ ճակատով ավելի։ Ես, դուք էլ, վստահ եմ, բազմաթիվ միջոցառումների ենք մասնակցել, երթերի՝ հավեսի համար, որովհետև, ասենք, քայլելը առողջարար է, որովհետև սիրուն միջոցառում է եղել, դուր է եկել։ Այո, ջահերով երթը շատ սիրուն միջոցառում է, բայց հավեսի համար չէ, խորհրդանիշ է, հասարակական ու քաղաքական դիրքորոշում է, խոստում է, ասում ես, որ դու չես հանձնվի, դու պայքարելու ես։ Ջահերով երթը ցույց է տալիս, որ էս հարցում մենք միակարծիք ենք։ Ինքը կուսակցական միջոցառում չէ, համահայկական է․․․»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Մարդը ուղիղ խոստովանում է, որ խաբել են ամբողջ թիմով»․ Տաթևիկ Հայրապետյան
8903:06«Ուրացող քաղաքականության համար ինքնարդարացում են հնարում»․ Արտակ Զաքարյան
11001:24«Հնարավո՞ր է՝ իր ստանալիք եկամտի 210 միլիոնը սխալմամբ 10 միլիոն հաշվի»․ Արսեն Բաբայան
15601:12«Դա ՀՀ լուծարման փաստաթուղթ է»․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
10800:54«Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
16100:42«Չկա տենց տիեզերական ստորություն, որին սա պատրաստ չէ գնալու»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
7200:24«Արդարադատության նախարարը Ցեղասպանությունն ուրանալու, Արցախից հրաժարվելու Սահմանադրություն է գրում»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
19600:12«Իրենց հանցանքներն անտեսվում են, նահատակների ծնողները՝ հռչակվում «ծանր հանցագործներ»»․ Տիգրան Աբրահամյան
11900:00