Երևան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
![]() 304 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 21:18 «ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երևան-Կապան-Երևան չվերթի իրականացմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին: Նկատենք, որ այս հիմնադրամին է պատկանում նաև այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար և ապահովում է Երևանի ու Կապանի օդային կապը: Հիշեցնենք, որ 2015 թ. արտադրված ինքնաթիռը Հայաստան է տեղափոխվել 2018-ին հենց արտադրող ընկերությունից, իսկ օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել է 2019-ին: L-410-ը ձեռք էր «Հետք»-ը գրում է. «երել ԶՊՄԿ-ն, որը նաեւ ֆինանսավորել է Կապանի օդանավակայանի վերակառուցումը: Այդուհանդերձ, ի սկզբանե ինքնաթիռի սեփականատեր էր նշվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» երևանյան ՍՊԸ-ն, սակայն շատ չանցած սեփականատեր գրանցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Այս հիմնադրամը նաև Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է (մնացած 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին, որը պետական կազմակերպություն է): Այսպիսով՝ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը ոչ միայն Կապանի «Սյունիք» օդանավայայանի կոնցեսիոներ ընկերությունում մասնակցություն ունի, այլև Երեւան-Կապան-Երևան թռիչքներն իրականացնող օդանավի սեփանակատերն է, վերջերս էլ դարձել է ինքնաթիռը շահագործող ավիաընկերության սեփականատերը: Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը «ՆովԷյրը» վաճառել է ԶՊՄԿ-ին Այդուհանդերձ, «Ատլանտիս» խմբի ոչ բոլոր ընկերություններում է որպես սեփականատեր երեւում Արամ Մարությանի անունը: Դրանցից մեկը հենց «ՆովԷյր» ՍՊԸ-ն է, որի միանձնյա տերերը հիմնադրումից՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր, ըստ փաստաթղթերի, եղել են Մարությանին փոխկապակցված անձինք՝ Սուրեն Ավագյանը (2020 թ.), Արսեն Ասլանյանը (2020-2022 թթ.), Տիգրան Շահվերդյանը (2022-2025 թթ.): Վերջինս, մասնավորապես, Մարությանի բիզնես գործընկերներից է, ու ժամանակին եղել է Atlantis Armenian Airlines-ի ֆինանսական տնօրենը: Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, Շահվերդյանի փոխարեն «ՆովԷյր» ՍՊԸ-ի միակ սեփականատեր է գրանցվել ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է կոմբինատի հասցեում՝ Քաջարան քաղաքում»: Աղբյուրը նաև հայտնում է, որ «ՆովԷյրը» մեկ ամսից ավելի Կապան չի թռել: Փետրվարի 26-ին Կապանից վերադառնալուց հետո EK-4117-ը կանգնած էր «Զվարթնոցում»: Մարտի 20-21-ին օդանավը Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուխարեստ (Ռումինիա)-Կունովիցե (Չեխիա) երթուղով մեկնել է «հայրենիք»: Բանն այն է, որ L-410 օդանավերն արտադրվում են Կունովիցեում, եւ պատահական չէ, որ «ՆովԷյրի» ինքնաթիռը հենց այստեղ է մեկնել: Նպատակը օդանավի վրա C-check կոչվող տեխսպասարկման աշխատանքների իրականացումն է: Սրանք պարտադիր պլանային աշխատանքներ են, որոնք ներկայում հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Ապրիլի 9-10-ին EK-4117-ը Կունովիցե-Բուրգաս (Բուլղարիա)-Սամսուն-Երևան ուղեգծով վերադարձել է Հայաստան: Առաջիկայում դեպի Կապան թռիչքները կվերսկսվեն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Վարչապետը չի գալի՞ս»․ Անահիտ Բախշյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
10014:42
«Հովհաննավանքում հերթական հատուկ գործողությունն էր»․ Հայկ Դեմոյան
12313:48
«Հիմա խոչընդոտող անձինք չկան, հուսանք՝ կբացահայտվի»․ Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
14312:36
«Ենթադրում եմ՝ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
13511:54
«Մարդ ա, պահի տակ ասել ա՝ Արցախը Հայաստան է». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
27911:42
«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին ասել է՝ 10 մլն փող կտամ. ապուշություն». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
22811:36
«Ես Արցախ չեմ տվել». Սասուն Միքայելյան
18911:30
«Անպատասխանատու ու բարձիթողի վիճակ». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
12011:00
