Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետք չէ նյարդայնանալ Գռզոյի, Ալենի կամ Նիկոլի խոսքերից»․ Նաիրի Հոխիկյան

«Պետք չէ նյարդայնանալ Գռզոյի, Ալենի կամ Նիկոլի խոսքերից»․ Նաիրի Հոխիկյան
340
Երեկ, 13:12

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չի նեղսրտել, հուզվել կամ նյարդայնանալ Խաչատուր Սուքիասյանի, Ալեն Սիմոնյանի կամ Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունների պատճառով։
Նրանք այլ բանի ունակ չեն, քան ատել Արցախը և ազգամիջյան պառակտում առաջացնելու անվերջ փորձեր անել։
Նրանցից սպասել որևէ հայանպաստ քայլ կամ խոսք նույն է, թե Էրդողանից սպասել Հայոց ցեղասպանության կամովին ճանաչում կամ Ալիևից սպասել Արցախի կամովին ճանաչում Հայաստանի կազմ։
Մենք չենք նյարդայնանում, չէ՞, երբ շակալները հարձակվում են մեզ վրա կամ որ Ալիևը ցինիկաբար ծաղրում ու սպառնում է մեզ։
Հետևաբար պետք չէ նյարդայնանալ Գռզոյի, Ալենի կամ Նիկոլի խոսքերից։
Շուտով նրանք բոլորը կլինեն ճաղերի հետևում' պետական դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, կոռուպցիայի և առանձնապես ծանր այլ հանցանքների համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան