«Դատապարտելի է իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելը»․ «Գիտակից հասարակություն» Կենտրոն

«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն խստորեն դատապարտել է իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելը, նրանց նկատմամբ կիրառվող ճնշումները, վիրավորանքները և մասնագիտական գործունեությանը խոչընդոտող յուրաքանչյուր գործողություն․ «2024 թվականի ապրիլի 18-ին Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, մինչև վերջ չլսելով Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցը, որը վերաբերում էր իր նախօրեին արված հայտարարությանը․
«Մի տաս հոգի ղարաբաղցի ա զոհվել 2023-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին» կորցրեց ինքնատիրապետումը․ սկսեց գոռգոռալ, սպառնալից տոնով խոսել լրագրողի հետ՝ ուղեկցելով իր խոսքը ագրեսիվ ու անկանոն ձեռքի շարժումներով։
Նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ պետական պաշտոնյային, այլ նաև կարող է դիտարկվել մամուլի ներկայացուցչի նկատմամբ ուղղված ոտնձգություն և իր մեջ պարունակում է պատգամավորական էթիկայի նորմերի կոպիտ խախտման տարրեր։
Սա միակ դեպքը չէ։ Վերջերս ևս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը, խախտեց պատգամավորական էթիկան։ Նա բավականին տգեղ արտահայտվեց Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին։
Քիչ չեն դեպքերը, երբ իշխող ուժի ներկայացուցիչները ոչ միայն Ազգային ժողովում, այլև մարզերում, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը՝ դրսևորելով անհարգալից վարքագիծ։
Սա այլևս չի կարելի դիտարկել որպես սովորական միջադեպ․ մենք ականատես ենք իշխանության կողմից մամուլի և լրագրողների համակարգված թիրախավորման և ժողովրդավարական արժեքների հանդեպ ցինիկ վերաբերմունքի։
Մենք զգուշացնում ենք՝ «Չորրորդ իշխանության» լռեցնելը՝ հանրությանը լռեցնելու փորձ է։
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն
- խստորեն դատապարտում է լրագրողների թիրախավորումն ու մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ։
- պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր թույլ են տվել նման վարքագիծ։
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ»։

FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
82Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
138Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
104Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
66Երեկ, 21:54
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
75Երեկ, 20:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
76Երեկ, 20:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
82Երեկ, 19:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
70Երեկ, 19:42