«Իրական Կիրանցում գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով». Գոհար Վարդանյան

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստներ բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։
Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում։
Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80, ինչպես ներկայացնում եք), որից 2-ը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին (տեսանյութում քանդված տներն են)։
Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։
Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հա։
Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ՝ մոտ 300-ից դառնալով 150։
Իրական Կիրանցում ձեր կես ժամ գտնվելու համար փակում եք գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհը։
Իրական Կիրանցում մի փոքր արագ քայլող կիրանցեցուն պոտենցիալ տեռորիստ եք դիտարկում։
Իրական Կիրանցում սահմանազատումից հետո, առաջվա լավ ընկերները չեն խոսում իրար հետ, որովհետև բաժանել եք, որ տիրեք։
Եվ Իրական Հայաստանում դուք քարոզում եք արցախատյացություն։
Իրական Հայաստանի իրականությունը «Հետք» -ի հոդվածներում է։
Իրական Հայաստանը՝ Խնածախում չդադարող կրակոցներն են։
Իրական Հայաստանում ես՝ պացիֆիստս, ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը, ու անունը դրել «խաղաղություն» ։
Իրական Հայաստանում վաղը ինձ ասելու են «էդ ինչ ես գրել, ջնջի»։ Բայց դե...»:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
3308:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
11000:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
10100:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
11100:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
10900:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
158Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
171Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
263Երեկ, 22:37