«Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»․ Տեր Շահե քահանա Հայրապետյան
![]() 243 Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 21:42 Ավագ շաբաթ, Ճրագալույց Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է: «Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- «qahana.am»-ի հետ զրույցում հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից: «Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61): Գերեզմանի մուտքը փակվում է մի մեծ քարով: Ըստ Եկեղեցու ավանդության՝ Քրիստոսը քանդում է մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացում հանգստյան տունը՝ դրախտը: Ճրագալույցի Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին՝ պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Հանդիսապետ հոգևորականը հնչեցնում է կենսատու ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հնչում է պատասխանը. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: «Գիշերվա մեջ լույս է ծագում՝ Քրիստոսի Հարության լույսը: Տերը խավար թվացող գիշերվա մեջ Իր լույսն է ծագեցնում, և դա խնդություն ու օրհնություն է բոլոր մարդկանց համար, Քրիստոս Աստծո հաղթանակն է ամբողջ խավար աշխարհի հանդեպ: Սատանայի մտածումները կործանվում են, երկնային հրեշտակները ավետիսներ են բերում մարդկանց: Հարությունը՝ հաղթանակն է մահվան հանդեպ»,- նշում է Տեր Շահեն: Հոգևորականը հիշեցնում է. «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։ Երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է Մեծ Պահքը: Ներկաները եկեղեցու Սուրբ Խորանի մոմից վառում եմ ճրագները, որպեսզի Քրիստոսի լույսով լուսավորեն իրենց շուրջբոլորը: |
«Եթե հոգևորականը չուզեցավ, չեք կարող տաճար մտնել, ուժով մտնեք, կլինի ներխուժում»․ Մհեր Հակոբյան
1617:24«Տնտղում են իրենց ընտրազանգվածին, ֆիլտրում ու «զորք» հավաքում»․ Հովհաննես Ավետիսյան
5316:48«Քեռի Նիկոլ, քեռակին Աննա»․ ակցիա՝ Արաբկիրում (լուսանկար)
14216:00«Նիկոլ Փաշողլուի ծնունդին տորթ եմ թխել, առանց իրա նշում ենք»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
31615:54«Հասանք այն օրին, որ երանի ենք տալիս Շմայսի, Մհերի բառապաշարին»․ Սոֆյա Հովսեփյան
14615:36«Քանի որ այսօր Երեխաների տոնն է, այս տեսանյութը չենք մեկնաբանի»․ ԴՕԿ (տեսանյութ)
15815:18«Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ»․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
16215:12«Ինչքան նագլի պետք է լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը»․ Վահրամ Մարտիրոսյան
14514:36