«Հանե՛ք վեղարները, պարոնա՛յք, դուք գաղտնազերծված եք». Ստյոպա Սաֆարյան
![]() 262 Երեկ, 22:48 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Աջապահյանը շաքարի նման հալվել էր 102-րդ ռուսական ռազմաբազայի հյուպատոսի (հասկացեք՝ ռուսական արտաքին հետախուզության) առջև ու ելույթի ժամանակ։ Դեմքին ժպիտով ու երանելիության մեջ նվաղած հիշել, ցիտել է Ստալին։ Այն Աջապահյանը, որը Տավուշում զորակցում էր «պետական սահման» չունենալու օրակարգին ու շարժմանը, քանզի Ոսկեպարով «Արցախ էինք վերադառնալու ու Արցախ վերադարձնելու»․․․ Այն Արցախը, որը Աջապահյանի ցիտած Ստալինը Լենինի հետ միասին նվիրել էր սովետականացված Ադրբեջանին․․․․ Այն նույն Արցախի, որի դեմ թշնամու հարձակման ու առաջխաղացման օրերին Աջապահյանը կոչ էր անում պետություն չստեղծած կամ պետության իմիտացիա արած զույգին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, տապալել ժողովրդի ընտրած իշխանությանն ու ստալինաբար ստանձնել պետության «ղեկը», քանզի ժողովրդավարությունը փրկություն չէ: Աջապահյանը ցիտել է այն Ստալինին, որը կրոնը հռչակել էր «անցանկալի անձ» խորհրդային իշխանության ժամանակ ու սպանել Հայոց կաթողիկոսին իր կեցավայրում, հրահանգել քանդել հնարավորինս շատ եկեղեցիներ, ինչպես մեր գյուղի՝ Ոսկեվանի հին գյուղատեղիի եկեղեցին, որից անգամ նկար չի մնացել, որ էդպես վայելենք մեր պատմամշակութային ժառանգությունը։ Ու ստալինիզմի քանդած այդ հինավուրց եկեղեցին այն նույն Տավուշում էր, որտեղ Աջապահյանը Բագրատ Գալստանյանի հետ միասին սրբազան շարժում էր խաղում, որպեսզի Ոսկեպարի եկեղեցու հարևանությամբ տեղակայված ռուսական անօրինական հենակետը չապամոնտաժվի: Այն հենակետը, որի զինվորականները հենակետի դեմը առաջինը խաչքար էին տեղադրել, որպեսզի Տավուշի արցախացման պլանների հարցում հիմնավոր կասկածներ չառաջանան: Այն նույն Աջապահյանը, որը պետությունից պահանջում է ոչ միայն արտոնյալ կարգավիճակ ՀԱԵ-ի համար, այլ եկեղեցու փոխհատուցում՝ լենինիզմ-սատալինիզմ-կոմունիզմի օրոք եկեղեցուց խլված կալվածքների, հողերի դիմաց, ու իր տխուր ու սև ներկայությամբ «պատվում» է մի քանի «ուժերի», այդ թվում՝ կոմկուսին, որոնք հերթական անգամ չեն թաքցնում պետության գլուխն ուտելը՝ հանուն Պուտինի միության, ում համար Ստալինը նույնպես կուռք է։ Այն Աջապահյանը, որը երկրի ղեկին տղամարդ է ուզում տեսնել, ու բոլորով «տաղամարդավարի» պետության գլխակերի գովք են անում․․․ Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |
Զելենսկին առաջարկել է երկարաձգել զինադադարը
140Երեկ, 23:39«Ուկրաինայի ԶՈւ-ն չկրակելու հրաման է ստացել՝ «Զատկի հրադադարի» ուժի մեջ մտնելուց հետո»․ #BBC
175Երեկ, 23:15«Հանե՛ք վեղարները, պարոնա՛յք, դուք գաղտնազերծված եք». Ստյոպա Սաֆարյան
253Երեկ, 22:48«ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հարցը»․ Օմանի ԱԳՆ
157Երեկ, 22:29«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»․ Քելլոգ
185Երեկ, 21:33«Որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն». Էդմոն Մարուքյան
160Երեկ, 21:18«ԱՄՆ-ն միջուկային ծրագրից դուրս հարցեր չի քննարկել»․ Արաղչի
249Երեկ, 20:29«Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք»․ Լիլիթ Գալստյան
150Երեկ, 20:02