Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Աջափնյակի գերեզմանատունն աղբի մեջ կորած է». Կարինե Փանոսյան

«Աջափնյակի գերեզմանատունն աղբի մեջ կորած է». Կարինե Փանոսյան
132
Երեկ, 21:18

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Սոսկալի մի բան եմ գրելու, ու թքած, թե քանի հոգի կնեղվի։
Աջափնյակի գերեզմանատունն աղբի մեջ կորած է։ Որոշ այցելողներ իրենց հարազատների գերեզմանը մաքրում են, ներսի աղբը տանում՝ թափում քիչ հեռու՝ գերեզմանատունը եզերող հողաթմբերի մեջ։ Հետո էլ քամին դա պտտում, ետ է բերում, լցնում տապանաքարերի արանքը։
Հարցին, թե ինչո՞ւ են աղբը թափում՝ հանճարեղ են պատասխանում.
֊ Հետո իրենք կմաքրեն։
֊ Ովքե՞ր։
֊ Շինարարություն անողները։
Հավաքող լինեին, արդեն հավաքած կլինեին։ Բայց թեկուզ հավաքում են, քո աղբը ուրի՞շը պիտի տանի։
Դուք ո՞ւմ ծնած սերունդն եք, դուք ո՞վ եք։
Սեղանի վրա կենաց եք խմում. «Հողը թեթև լինի», աղբը տանում, 20 մ հեռու եք թափում, որ հողը ծանրանա։ Մեկը չի, երկուսը չի, երեքն էլ չի... ըստ աղբի մասշտաբների՝ համատարած է։
Հանգուցյալիդ այդպես ես հարգո՞ւմ։
Էս հողին արժանի չի այս երկրում ապրողների մի մեծ կենսաբանական զանգված»:

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան