«Վաղվա բանակցություններում Կիևը ձգտելու է անվերապահ հրադադարի». Զելենսկի

Չորեքշաբթի օրը Լոնդոնում բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։ «Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում,- գրել է նա X-ում։- Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և ԱՄՆ:
Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու համար անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղության հաստատումը։
Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»:
RBC-Ukraine գործակալության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հենց այս կազմն էր ներկայացնում Ուկրաինան Սաուդյան Արաբիայում կայացած նախորդ բանակցություններում և արժանացել էր Զելենսկու հավանությանը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ակնկալվում է, որ ամերիկյան կողմի կազմում կլինեն նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Եթե խորհրդակցություններից հետո Վաշինգթոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումները համընկնեն, Վիթքովը կարող է մեկնել Ռուսաստան։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
3801:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
4200:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
67Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
94Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
86Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
229Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
76Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
142Երեկ, 17:24