«Միջնադարում Վենետիկում հավատացյալները վճարում էին Պապին, և հանցանքը «ջրվում էր»». Վահագն Դիլբարյան
121
Այսօր, 20:30
Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հռոմի պապը, փողը, շաաատ փողի աղբյուրները, բիզնեսը և Ռոդշիլդները Որ պատմեմ, թե ինչպես էին Հռոմի պապերը գումար աշխատում, ապշելու եք։ Վերածննդի ժամանակաշրջանում պապերը Եվրոպայի ամենահզոր միապետների համար վտանգավոր մրցակիցներ էին: Եվ դա իզուր չէր, քանի որ իր բարձրակետին՝ 18-րդ դարում, եկեղեցին վերահսկում էր կենտրոնական Իտալիայի մեծ մասը: Պապերը հավատում էին, որ Աստված իրենց երկրի վրա է «ուղարկել»՝ իշխելու բոլոր այլ աշխարհիկ կառավարիչներին: Միջնադարի Պապերն ունեին հարյուրավոր իտալացի հոգևորականների և տասնյակ աշխարհիկ տեղակալների շքախումբ: Եկեղեցու ղեկավարման ծախսերը, անձնակազմի ու պապի շվայտ կենսակերպն ստիպում էին, որպեսզի Վատիկանն անընդհատ նոր եկամտի աղբյուրներ փնտրի: Իսկ գիտե՞ք, թե եկեղեցին որտեղից է գտնում անհրաժեշտ եկամտի աղբյուրը։ Լավ, ասեմ՝ այսպես կոչված ինդուլգենցիաների վաճառքից՝ վեցերորդ դարի գյուտ, որի միջոցով հավատացյալները վճարում էին մի կտոր թղթի համար, որով Աստված կներեր նրանց մեղքերը: Այսինքն, հանցանք ես անում, գնում ես պապին վճարում ու հանցանքդ «ջրվում է», այսպես ասած։ Ինդուլգենցիաներն օգնեցին Ուրբանոս II-ին տասնմեկերորդ դարում փոխհատուցել եկեղեցու հսկայական ծախսերը առաջին խաչակրաց արշավանքների սուբսիդավորման գործում: Նա լիարժեք թողություն առաջարկեց բոլորին, ովքեր կամավոր կերպով կռվում էին «Աստծո բանակում» և մասնակի ներում պարզապես խաչակիրներին օգնելու համար: Հետագա Պապերը դարձան ավելի ու ավելի ստեղծագործ՝ ազատականացնելով ինդուլգենցիաների շրջանակը, որով «բարեպաշտ» կաթոլիկները կարող էին վճարել դրանց համար: Որպեսզի ինդուլգենցիան աշխատի, մարդիկ պիտի գային Հռոմ, իսկ մի քանի տասնամյակ անց, Պապ Պողոս I-ը վերացրեց մեղավորների՝ Հռոմ ուխտագնացության անհրաժեշտությունը: Նա լիազորեց տեղական եպիսկոպոսներին հավաքել գումարը և բաշխել ինդուլգենցիաները, ինչպես նաև թույլատրեց դրանց վաճառքը ուխտագնացության վայրերում, որտեղ կային սրբերի մասունքներ: Սեքստուս VI-ն ունեցավ էլ ավելի կրեատիվ գաղափար. կիրառել ինդուլգենցիան քավարանում գտնվող բարեկամների հոգիների համար: Ցանկացած կաթոլիկ կարող էր վճարել, որպեսզի քավարանում գտնվող իր բարեկամների հոգիներն արագացված ուղի ստանան դեպի Երկինք: Հավաստիացումը, որ միայն գումարը կարող էր կրճատել հետմահու կյանքը քավարանում, այնքան հզոր խթան էր, որ շատ ընտանիքներ իրենց կյանքի խնայողություններն ուղարկեցին Հռոմ: Այնքան շատ գումար հոսեց Սեքստուսին, որ նա կարողացավ կառուցել Սիքստինյան Կապելլան: Եկեղեցին անտեսեց այդքան շատ կանխիկ գումարի հավաքման մեջ առկա լայնատարած կոռուպցիան և խարդախությունը, և փոխարենը դարձավ ավելի ու ավելի կախված ինդուլգենցիաներից: Սակայն ինդուլգենցիաները ավելին էին, քան ֆինանսական փրկօղակը: Նրանք օգնեցին միջնադարյան հռոմեական պապերին դիմակայել իրենց աշխարհիկ իշխանության մարտահրավերներին: 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո եկեղեցուն բարեկամաբար տրամադրված միապետությունները կամ տապալվեցին, կամ մեծապես թուլացան: Երբ Նապոլեոնը 1796 թվականին իշխանության եկավ Ֆրանսիայում, նա պահանջեց, որ Վատիկանը տարեկան միլիոնավոր ֆրանկներ վճարի իրեն: Երբ եկեղեցին չկարողացավ դա անել, նա զորք ուղարկեց Իտալիա՝ շատ եկեղեցիներից ու տաճարներից արժեքավոր բաներ հափշտակելու և ավարը Ֆրանսիա վերադարձնելու համար: Նոր Ազգային ժողովը արգելեց ֆրանսիացի եպիսկոպոսներին Հռոմ ուղարկել իրենց հավաքած գումարները: Այլ երկրներում վիճակն էլ ավելի վատթարացավ: Ավստրիայում կանխիկի կարիք զգացող կայսրը թուլացրեց Պապական իշխանությունը՝ չուղարկելով ոչ մի դրամ դեպի Վատիկան: Բրիտանիայից, Սկանդինավիայից և Գերմանիայից եկամուտը դանդաղեց: Նույնիսկ Իտալիայի վարչապետը, որին անձամբ հաստատել էր Պապ Պիոս VI-ը, հարկ սահմանեց եկեղեցու գույքի վրա՝ երկրի ֆինանսական ճգնաժամը մեղմելու փորձով: Պիոս VI-ը դատապարտեց նոր հարկը՝ որպես «սատանայի գործ»: Պապերի ֆինանսական վիճակն այնքան է վատանում, որ Գրիգոր XVI Պապը պարտք է վերցնում Ռոդշիլդներից՝ Եվրոպայի ամենահայտնի հրեական բանկային դինաստիայից՝ £400,000 (43,000,000 դոլար 2014թ. դրությամբ)։ Ջեյմս դը Ռոդշիլդը՝ ընտանիքի Փարիզում գտնվող կենտրոնակայանի ղեկավարը, դարձավ պաշտոնական Պապական բանկիրը: Նրա եղբայրներից մեկը՝ Կառլը, ով ղեկավարում էր ընտանիքի Նեապոլի մասնաճյուղը, սկսեց ճամփորդել Հռոմ՝ Պապի հետ խորհրդակցելու համար: Այսինքն բանկիրները ֆինանսավորում էին Պապին, դե արդեն պարզ է չէ՞, որ ինչ ուզեին, այդպես էլ լինելու էր։ Ավանդապաշտների մեծ մասը, ովքեր Ջեյմսին անվանում էին «միջազգային հրեականության» առաջնորդ, զայրացած էին, որ եկեղեցին դիմել էր «Քրիստոսի սպանողներին» ֆինանսական օգնության համար: Ֆրանսիացի բանաստեղծ Ալֆրեդ դը Վինյին գրել է, որ «հիմա հրեան իշխում է Պապի և քրիստոնեության վրա: Նա վճարում է միապետներին և գնում ազգեր»: Եկեղեցու առաջնորդները, հնարավոր է, չէին սիրում Ռոդշիլդներին, բայց նրանք սիրում էին նրանց կանխիկը: Առաջին պարտքից կարճ ժամանակ անց, Պապը շնորհեց Կառլին Սուրբ Ռազմական Կոստանդիանոսյան Ս. Գեորգի Շքանշանը: Իրենց կողմից, Ռոդշիլդները կարծում էին, որ Վատիկանն ամենաապակազմակերպված և քաոտիկ խառնաշփոթն էր, որին երբևէ հանդիպել էին: Նրանք զարմացած էին, երբ պարզեցին, որ եկեղեցին չուներ բյուջե կամ հաշվեկշիռներ, ֆինանսական գրագիտություն չունեին, չկար աուդիտ: Գաղտնիության և անկարգության համադրությունը պատրաստ էր չարաշահման համար: Գրիգորը մահանում է 1846 թվականին: Նրան հաջորդեց Պիոս XI-ը, ով բախվում է նոր խնդրի՝ իտալական ազգայնականության բարձրացող ալիքի, որը սպառնում էր եկեղեցու վերահսկողությանը Պապական պետությունների նկատմամբ: Պիոսը հազիվ էր բազմել Պապական գահին, երբ ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին ամբողջ Իտալիայում: Եկեղեցին պակաս կախված դարձնելու համար, Պիոսը նշանակեց սարկավագ Ջակոմո Անտոնելլիին որպես իր Պետական Քարտուղար Կարդինալ (մոտավորապես Պապի Վարչապետը), ինչպես նաև Պապական Գանձարանի ղեկավար: Անտոնելլին, ըստ Անտոնելլիի կենսագիր Ֆրանկ Կոպպայի, «Հպարտության մեջ նա համարվում էր Լյուցիֆերի հակառակորդը, քաղաքականության մեջ՝ Մաքիավելլիի աշակերտը»: Բայց նա ուներ Պիոսի աջակցությունը, միակ մարդու, ով ամենակարևորն էր կաթոլիկ աշխարհում: Պապը նրան ազատություն է տալիս ու պահանջում, որ ինչ գնով էլ լինի, եկեղեցի փող բեր։ Անտոնելլին բանակցում է Ռոդշիլդների հետ՝ Վատիկանի չմարված պարտքերն ուշ վճարելու համար և հասնում է արդյունքի: Պարտքը հետաձգելուց հետո Վատիկանն իր գումարները ներդնում է անշարժ գույքի բիզնեսում։ Ասում են նաև, որ եկեղեցուն է պատկանում Բանկո դի Ռոման (Հռոմի Բանկը)։ Ահա այսպես Վատիկանը դառնում է խոշոր սեփականատեր ու ապահովում իր ֆինանսական կայունությունը։ Ահա փորձեցի կարճ ներկայացնել այս մարդկանց մասին մի քանի ուշագրավ դրվագներ, թե ինչքան կենսական նշանակություն ունի փողը նրանց համար»: