«44-օրյա պատերազմից հետո ԵՊՀ-ն հրաժարվեց Բերձորում գտնվող իր պուրակից». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն և Իգդիրի քաղաքապետարանը:
ԵՊՀ-ն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստվում են անցկացնել «Երկրի օրվան նվիրված միջոցառում», այն է՝ «իրականացնել սերմնացան, ապա ծառատունկ ԵՊՀ նորաբաց պուրակում»: Այժմ, ըստ էության:
Երբ Երևանի քաղաքապետարանը կտրում էր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմացի ծառերը, ԵՊՀ-ում լուռ էին, փոխարենը՝ «կիրականացվի ծառատունկ ԵՊՀ նորաբաց պուրակում»:
Ճիշտն ասած չգիտեմ, թե որտեղ է «ԵՊՀ նորաբաց պուրակը», սակայն լավ գիտեմ, որ ԵՊՀ 100-ամյակի պուրակը գտնվում էր Բերձորում: Լավ գիտեմ նաև, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ԵՊՀ-ն հրաժարվեց պուրակից, հայտարարելով, որ «ԵՊՀ-ի 100-ամյակի պուրակը ԵՊՀ հաշվեկշռում չէ»: Գիտե՞ք ինչու: Որովհետև, Բերձորը ԵՊՀ-ին այլևս չէր հետաքրքրում:
Ի՞նչ ասեմ: Այդպիսին է ԵՊՀ-ն: Չեմ զարմանա, եթե օրերից մի օր պարզվի «ԵՊՀ նորաբաց պուրակը» ոչ թե ԵՊՀ-ի, այլ, ենթադրենք՝ Իգդիրի քաղաքապետարանի «հաշվեկշռում է»: Ամեն ինչ սպասելի է»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06