«ՔՊ-ականների վարքում նկատվող բռնկումները «համավարակ» են՝ ուրացողի շտամով»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է հիվանդության ընդհանուր պատճառները, օրինաչափություններն ու ելքը․․․
Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։
Սա արդեն անհերքելի և անբուժելի ախտանիշերով դրսևորվող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջվող ու ձեր ճակատին դաջված ուրացողի շտամով։
Սա նաև օրինաչափ է, որովհետև գիտակցում եք և կանխատեսում ձեր քաղաքական հոգեվարքը։
Ու ձեզ ոչինչ չի փրկի․
մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
7 տարի շարունակ կազմաքանդել ամեն բան,
սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ,
դառնալ Արցախի ցեղասպանության հանցակիցը,
հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 120000 բնիկ արցախահայությանն
ու դեռ մեղադրել ուրիշներին և հատկապես ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ՝ նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»․․․
Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան»։

«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
2815:48
«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
4715:24
«Իշխանության կողմից խոստումներ էին տրվում, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ կգնան, բայց դա տեղի չի ունենում»․ լրագրողը՝ Սարգիս Խանդանյանին (տեսանյութ)
5514:18
«Եթե Փաշինյանն ասի՝ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական տեքստ կգրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6914:12
«Մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
9314:06
«Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին»․ Բայրամով
11613:49
«TRIPP նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է»․ Բայրամով
12113:43
«Միամտություն է կարծել, որ Զելենսկու օդային շանտաժը կարող է կոտրել Ռուսաստանին»․ Զախարովա (տեսանյութ)
11513:37