«Վարկը կմարվի, մարդիկ սև ցուցակից դուրս կգան, բայց ռեպուտացիան չի վերականգնվի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 791 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 12:30 Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելու նպատակով 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 209 մլն դրամ: Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը։ Համաձայն նախագծի՝ գնահատականներում հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները․ «2025 թվականի փետրվար ամսում ներկայացված դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թվականի մարտ ամսում մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 264-Ն որոշմամբ հատկացված 121․5 մլն դրամ գումարից հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 1 շահառուի գծով հատկացված գումարը կազմել է 37,249 դրամ։ Ըստ այդմ, հատկացված գումարի մնացորդը կազմում է 50,875.0 հազար դրամ (121,500,000-70,624,000): 2025 թվականի մարտ ամսում (փետրվար ամսվա դիմումներով) աջակցություն ստացած 1896 շահառուների վարկային պարտավորությունները նաև 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141,250.0 հազար դրամ (70,625 x 2 ամիս): Միաժամանակ, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի ապրիլ ամսից: Այդ շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է շուրջ 62,810.0 հազար դրամ (31,405.0*2): Եկամտային հարկի գումարը գնահատվել է 25.03.2025 դրությամբ ՊԵԿ բազայում առկա տեղեկատվությամբ։ Միջոցառման իրականացման ընթացքում ենթադրվում է նաև, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 նոր անձ կդառնա միջոցառման շահառու՝ 2025 թվականի մայիս ամսից: Եվ նրանց վարկային պարտավորությունները 2025 թվականի մայիս ամսվա համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կկազմի շուրջ 50 մլն դրամ: Հաշվարկի հիմքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում դիմած շահառուների միջին թիվը կազմում է շուրջ 1500 անձ ((1896+1072)/2): Բացի դրանից, ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխություն, որով շահառու կարող են դառնալ այն անձինք, ում վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված են, որպես սահմանափակ։ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում դիմումներով շահառու ճանաչվելիք 1500 անձ միջոցառման շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կկազմի 55,874.0 հազար դրամ (1500*37,249 դրամ)։ Այսպիսով, միջոցառման շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է շուրջ 209,032 հազար դրամ (141,250+62,810+55,847-50,875)՝ հաշվի առնելով 50,875.0 հազար դրամ մնացորդը»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ 07.04.2025թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն: |
«Իշխանությունների ձախողումները Հայաստանը մղում են ավելի խոր պարտքային փոսը»․ Արթուր Խաչատրյան
149Երեկ, 17:48«Ֆինանսա-հարկային կառույցները ստիպված են ամեն ամիս ինչ-որ նոր աճպարարություն հորինել»․ Արթուր Դանիելյան
236Երեկ, 17:12«Վրաստանի դեսպանատանը խոստացան, որ պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ»․ Գայանե Պողոսյան (տեսանյութ)
162Երեկ, 16:06«Ո՞նց կարելի է տարանցիկ բեռի մաքսային պլոմբները պոկել, նմուշառում անել և ամսից ավելի պահել»․ տնտեսվարող (տեսանյութ)
141Երեկ, 15:18«Մեկ շաբաթից ավելի է՝ Վրաստանը չի թողնում, որ ՀՀ-ն ապրանք արտահանի ՌԴ»․ տնտեսվարող (տեսանյութ)
220Երեկ, 15:12«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 դոլարը». Վահե Դավթյան
21312.05.2025, 16:36ԱՄՆ-ն ու Չինաստանը փոխադարձաբար նվազեցնում են մաքսատուրքերը
48912.05.2025, 13:51Ռուսաստանը շրջանցում է նավթային պատժամիջոցները Ինդոնեզիայի Կարիմուն նավահանգստի միջոցով. Ուկրաինա
68311.05.2025, 22:15