Վոլգոգրադում ԱԹՍ-ի հարձակումից հետո դադարեցվել է նավթավերամշակման գործարանի աշխատանքը

«Լուկոյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունն անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ։
Խոսքը «Լուկոյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» ՍՊԸ-ի մասին է:
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը նոյեմբերի 6-ի կեսօրին հայտարարել է, որ նախորդ գիշեր տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակումից հետո «կարևոր ենթակառուցվածքները նորմալ են գործում», սակայն Կրասնոարմեյսկի շրջանի արդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել ընկնող բեկորների պատճառով։ «Ընթանում են ականազերծման և հրդեհի վերացման աշխատանքներ»,- հաղորդել է RBC-ն։
Վերջին անգամ նման դեպ, երբ անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում, տեղի է ունեցել օգոստոսին։ Նահանգապետը հայտնել է, որ բեկորներն ընկել են նավթավերամշակման գործարանի տարածքի վրա՝ առաջացնելով նավթի արտահոսք։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18