Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
![]() 143 Երեկ, 20:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները: Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն: Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության: |
«Իշխանական քարոզչամեքենան արդարացումներ է հիմնավորում ադրբեջանցիների կրակելու համար». Դավիթ Հովհաննիսյան
8501:00«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ)
14000:36«Արժանապատիվ ժողովուրդները ներկան ու ապագան կերտում են անցյալն ազնիվ գնահատելու արդյունքում»․ Սենոր Հասրաթյան
17100:00Մանրամասներ՝ ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից
181Երեկ, 23:42Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ (լուսանկար)
135Երեկ, 23:25«Երկրաշարժի հետևանքով Մարմարա ծովում առաջացել են 2 մետրանոց ալիքներ». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
208Երեկ, 23:00«Ցեղասպանության 110-րդ և աղետի 7-րդ տարին». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181Երեկ, 22:54«Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է». Թրամփ
173Երեկ, 22:42