Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այս իշխանությունները նաև որպես մարդ են պարտվել, չունեն արժեքներ»․ Հրանտ Մարգարյան

«Այս իշխանությունները նաև որպես մարդ են պարտվել, չունեն արժեքներ»․ Հրանտ Մարգարյան
152
Երեկ, 21:00

«Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել՝ հոգեբանորեն, իբրև մարդ են պարտվել։ Նրանք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվել։
«Կարծում եմ՝ կրկին կգա ժամանակը, և ամբողջ ազգը հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը և իր իրավունքների վերականգմանը։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի»,- նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով իշխանությունների ուրացման քաղաքականության վերաբերյալ դիտարկմանը։ Մարգարյանի խոսքով՝ զիջումը եթե շարունակական քաղաքականություն է, վերջանում է ինքնասպանությամբ։

«Այս իշխանությունները նաև որպես մարդ են պարտվել, չունեն արժեքներ»․ Հրանտ Մարգարյան