«Այս իշխանությունը Ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի»․ Գեղամ Մանուկյան
![]() 212 Երեկ, 21:54 «Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում՝ որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով։ Սա հիշողության, մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկին իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։ Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։ Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ, որ չի մոռանում, չի լռում։ Մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարության, հանուն կանխման՝ ի դեմ ուրացման։ Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է, երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, Որովհետև առանց ճշմարտության չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության չկա ապագա։ Մեր պահանջը հստակ ու անդրդվելի է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որը չի կրկնվի։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ, հստակ ճանաչի՝ դրանով իսկ կանխելով հետագա ցեղասպանությունները։ Այս իշխանությունն այսօր մոռացության քաղաքականություն է վարում, երբ դեսպանատներում չեն խոսում ցեղասպանության մասին, երբ «հարաբերությունների նորմալացում» են խոսում՝ առանց նախապայմանների, բայց կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները, երբ Արցախի 120000 տեղահանվածների համար ոչ մի միջազգային դատարան չեն բացում։ Մեր երթը սա է, մեր ճանապարհը՝ հստակ։ Այսօր նոր սերունդ է բարձրանում՝ զորացած հիշողությամբ, լցված արդարության ծարավով, ու պատրաստ՝ պայքարի։ Այսօր այստեղ կանգնած ենք՝ Սարդարապատի հերոսության արյունը մեր երակներում, Արցախյան պայքարի ժառանգությունը մեր հոգում, Ուղերձ՝ աշխարհին։ Ձեր ներկայությունը խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել։ Շնորհակալ ենք ձեզնից յուրաքանչյուրին, խոնարհում և հիշատակում մեր զոհերին: Մեր պայքարը շարունակվում է։ Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ: Իշխանության լռությունը մեղսակցություն է, մեեր պայքարը՝ ազգային պատվախնդրություն։ Մի՛ ուրացիր։ Մի՛ նահանջիր։ Մի՛ լռիր։ Պահանջի՛ր։ Պայքարի՛ր։ Վառ պահի՛ր՝ մինչև հաղթանակ»,- իր ելույթում նշեց Մանուկյանը։ |
«Իշխանական քարոզչամեքենան արդարացումներ է հիմնավորում ադրբեջանցիների կրակելու համար». Դավիթ Հովհաննիսյան
8501:00«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ)
14000:36«Արժանապատիվ ժողովուրդները ներկան ու ապագան կերտում են անցյալն ազնիվ գնահատելու արդյունքում»․ Սենոր Հասրաթյան
17100:00Մանրամասներ՝ ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից
181Երեկ, 23:42Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ (լուսանկար)
135Երեկ, 23:25«Երկրաշարժի հետևանքով Մարմարա ծովում առաջացել են 2 մետրանոց ալիքներ». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
208Երեկ, 23:00«Ցեղասպանության 110-րդ և աղետի 7-րդ տարին». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181Երեկ, 22:54«Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է». Թրամփ
173Երեկ, 22:42