«Թուրքիայի երիտասարդնե՛ր, եթե չստիպեք ձեր իշխանություններին` ընդունել Ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք». Ժորա Ավդալյան
![]() 180 Երեկ, 22:09 «Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես, հակառակ դեպքում կլինի այն, ինչ եղավ Արցախում»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկին իր ելույթում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։ «Մենք ողջ աշխարհին այստեղից ուղղում ենք հստակ ուղերձ․ եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն անպայմանորեն մի օր ձեզ նույնպես հարվածելու է։ Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը, եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել Ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոմոն Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։ Հայ վրիժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում։ Մենք կոչ ենք ուղում հայ երիտասարդին․ զա՛րկ, զա՛րկ ավելի ուժգին, զա՛րկ այնպես, որ թշնամին զգա քո շունչը, զա՛րկ այնպես, որ թշնամուն հաճոյացողը դողա ուրացման մտքից։ Այսօր կա մի իշխանություն, որն ասում է՝ մոռացե՛ք Ցեղասպանությունը, մոռացե՛ք Արցախը, մոռացե՛ք ձեր անցյալը։ Բայց մենք չենք մոռանում։ Մենք չենք ընտրում ուրացման ճանապարհը։ Այդ քաղաքականությունն սկսվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացումից և ավարտվում պետականության կորուստով։ Մենք՝ երիտասարդներս, կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին, և ետ ենք շրջելու պարտության էջը, մենք նորից ոտքի ենք կանգնելու և հաղթելու ենք»,- նշեց Ավդալյանը։ |
«Իշխանական քարոզչամեքենան արդարացումներ է հիմնավորում ադրբեջանցիների կրակելու համար». Դավիթ Հովհաննիսյան
8501:00«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ)
14000:36«Արժանապատիվ ժողովուրդները ներկան ու ապագան կերտում են անցյալն ազնիվ գնահատելու արդյունքում»․ Սենոր Հասրաթյան
17100:00Մանրամասներ՝ ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից
181Երեկ, 23:42Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ (լուսանկար)
135Երեկ, 23:25«Երկրաշարժի հետևանքով Մարմարա ծովում առաջացել են 2 մետրանոց ալիքներ». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
208Երեկ, 23:00«Ցեղասպանության 110-րդ և աղետի 7-րդ տարին». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181Երեկ, 22:54«Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է». Թրամփ
173Երեկ, 22:42