«Ինչո՞ւ են աղմկում ՔՊ-ականները». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են աղմկում ՔՊ-ականները․․․
Երեկ երեկոյան, երբ ջահերով երթը դեռ չէր սկսվել, ՔՊ-ականները, դիվոտածի նման, գրառումներ էին անում, թե ջահերով երթին երբեք այդքան քիչ մարդ չէր մասնակցել՝ մաքսիմում 3-4 հազար մարդ։ Նիկոլականներին միացան թուրքերն ու ադրբեջանցիները։ Հետո, երբ երթը շարժվեց, ՔՊ-ականներն ու թուրքերը մրմռացին, շատ մրմռացին։ Չնայած սառը եղանակին ու հնարավոր անձրևին, մասնակիցները թիվը շատ-շատ մեծ էր։ Կեղտոտ սուտը շատ շուտ բացահայտվեց։
Բայց, ՔՊ-ականները չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ հազարավոր հայորդիներ դուրս էին եկել երթի՝ մերժելու Նիկոլի պարտվողականությունը և թուրք-ադրբեջանական մերժողականությունը։ Նրանք պետք է ջահերով երթը և դրա անբաժանելի բաղադրիչը՝ դրոշների այրելը քննադատեին։ Ավելին, նրանք պետք է ոչ միայն երթը քննադատեին, այլ արդարացնեին Ադրբեջանին․ բա դրոշ եք այրում, իրենք էլ ստիպված կրակում են։ Վերջիվերջո, մարդիկ այսօրվա «իշխանություններից» պահանջելու են կատարել իրենց սահմանադրական պարտականությունը և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը թշնամու ռազմական գործողություններից։ Ու սկսվեց։ ՔՊ-ականները միաբերան Խոզնավարի գնդակոծումը կապեցին դրոշներն այրելու հետ։ Նույնիսկ Նիկոլը որոշեց դրոշներ այրելու քաղաքական ակցիան քննադատել։ Նաև քննադատեց Խոզնավարը գնդակոծելը։ Կույր պետք է լինել՝ չտեսնելու այդ «քննադատությունների միջև կապը»։ Ադրբեջանը մեկ ամիս է՝ կրակում է Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ։ Նիկոլի հրամանով ՀՀ զինված ուժերը դարձել էին դիտորդներ․ ուղղակի դիտում էին, թե ադրբեջանցիներն ինչպես են կրակում։ ՔՊ-ականներն ամեն ինչ անում էին ադրբեջանական ագրեսիան կոծկելու համար։ Մառախուղ է, օդ են կրակում, անկանոն են կրակում, վնաս չեն տալիս․․․ Իսկ երեկ հայտարարեցին, թե Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ։
Նիկոլն ու նիկոլականներն ամբողջ ճակատով հարձակման են անցել Դաշնակցության դեմ։ Այս (ու մնացած բոլոր) հարցում իրենց, թուրքերի ու ադրբեջանցիների կարծիքներն ու մղումները համընկնում են։ Ադրբեջանցիք ու Նիկոլը պայքարում են «ռևանշիստների» դեմ, պայքարում են հայկական պետականության ու ազգային իղձերի դեմ։ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ իրենց իշխանությունը պայմանավորված է ադրբեջանի բարեհաճությամբ։ Ու հենց այդ պատճառով էլ իրենք սիրահոժար պայքարում են ազգային գաղափարախոսության դեմ ու բայց վախենում են իրենց յոլդաշներին թթու խոսք ասել»:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
8500:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
7700:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
8900:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
8700:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
127Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
147Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
208Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
143Երեկ, 22:18