30-40 հազար դրամանոց դրոշը ԱԺ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
![]() 308 Այսօր, 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից կատարված գնումները իրենց բարձրարժեքությամբ մշտապես առանձնանում են: Գրեթե ամեն ինչ ԱԺ-ն մեկ անձից կատարված գնումների, կամ նույնիսկ մրցութային կարգով կնքված պայմանագրերով մի քանի անգամ շուկայականից թանկ արժեքով է կազմակերպում: Սկսենք դրոշներից Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար: «Պարզապես դրոշների տեղադրում» կետով՝ 1 մլն 497 հազար դրամ է ծախսվել, որը, ենթադրաբար, արդեն միջոցառման սրահում տեղադրված դրոշների համար է։ Բայց կրկին շատ բարձր արժեք է վճարվել․ List.am կայքում դրոշի գինը 1500 դրամ էր։ Բեմը 504 հազար դրամ է արժեցել, բեմի հատակի սև լինոլիումը՝ 722 հազար դրամ, բեմի ճակատի բաները՝ (պաստառ) 480 հազար դրամ: «Դվին Մյուզիք հոլում» 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ: Սեղանների ծաղկային ձևավորումը՝ 780 հազար դրամ: Սուրճի, թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ: Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել է 2 մլն 820 հազար դրամ: Ինչո՞ւ և ո՞ւմ է վճարվել՝ պարզ չէ, բայց հիշեցնենք, որ ԱԺ-ում կա մի ողջ լրատվական վարչություն, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում՝ ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար, ունեն տեխնիկական բոլոր միջոցները: Բայց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը որոշել է փաստացի մսխել պետբյուջեի գումարները և այլ մարդկանց շռայլորեն վճարել լուսաբանման համար: WI-FI ծառայության համար ԱԺ-ն 1 մլն 620 հազար դրամ է վճարել այն դեպքում, երբ «Դվին» հյուրանոցում կա WI-FI: Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն, ըստ ԱՆ պետռեգիստրի, Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է նույնիսկ մեկ տարվա աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։ Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, գուցե սրանով է պայմանավորված այն, որ կոռուպցիոն կամ այլ փոխկապակցվածությունը հնարավորինս քողարկելու համար «Դվին» համալիրի անունը շատ չի հիշատակվում փաստաթղթերում: Իսկ իրականում 3 օրվա համար 24 մլն դրամ է տրվել իշխանությունների սրտի գործարար դարձած «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին պատկանող ընկերությանը, որը փաստացի, բացի «պատեր տրամադրելուց»՝ ոչ մի ծառայություն չի մատուցել: Ամեն ինչի համար ԱԺ-ն վճարել է առանձին-առանձին՝ ընդհուպ մինչև WI-FI: Եվ ստացվում է, որ ԱԺ-ն ապահովել է նաև թանկարժեք հյուրանոցի կարիքները հոգալու հարցը՝ գնելով նոր վարագույրներ, լինոլիում, ծաղիկներ և այլն։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Սերժ Սարգսյանին ասեք, որ իր ժամանակներն անցել են»․ Դանիել Իոաննիսյան
4018:30«Շուտ գնա, որ հասցնես ֆոտոսեսիադ»․ Հայկ Մարտիրոսյան
5818:24«Ստորանալով խաղաղություն պետք չէ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11618:06«Վահագն Ալեքսանյանին դաս չեղավ օրեր առաջ իր հերթական ստին անդրադարձս»․ Հայկ Մամիջանյան (լուսանկար)
11917:42«Դատական իշխանության նկատմամբ ապօրինի ճնշման հերթական դեպքը»․ Ալեքսանդր Կոչուբաև
10117:36«Հնդկաստանը փորձում է վերածվել գլոբալ խաղացողի»․ Հակոբ Բադալյան
14416:48«Բնակիչների կյանքը օր օրի բարելավվում է»․ Ալխաս Ղազարյան (տեսանյութ)
20216:42«ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունները խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման են»․ Բայրամով
12916:33