Ուկրաինացի երեխան ընկել է Հրազդան գետը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է՝ մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։ Երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
149Երեկ, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
118Երեկ, 21:30
Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
225Երեկ, 14:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
254Երեկ, 11:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
34221.09.2026, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
21621.09.2026, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
59621.09.2026, 15:42
Երեխան մահացած է ծնվել
22021.09.2026, 11:30