«465 000 դրամի փոշիացում». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում՝ վերջին 30 տարվա մեջ, քաղաքային կանաչապատման ոլորտում այս ծավալի գումարներ երբեք չեն ծախսվել, բայց ցավալին այն է, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված «ոսկեզօծ» տնկանյութը՝ մասնագիտական գնահատմամբ, ի սկզբանե հաշմանդամ կամ դիակներ են։ Օրերս, Սայաթ-Նովա պողոտայի երկայնքով, ինչպես և 2024-ին Մաշտոցում «ծառհանուկ-ծառփոխուկ» փայլուն ծրագիրն էր։ Նկարում՝ 3 դիակ, հատը 155 000 դրամ, այսինքն 465 000 դրամի փոշիացում… 0 պատասխանատու, 0 պատիժ, փաստացի, յուրայինների համար ամենաթողություն է։ Այնքան անգրագետ լինես, որ միլիոնների փակ արմատային համակարգով բույսեր գնես և փողոցի երկայնքով չորացնե՞ս… Պետրոս Ղազարյանի եթերում այս չորացած ոսկե «ցախավելները» զցույց տվող չկա՞, «նախկինների» մասին կեղծիքով լի մոնոներկայացման վարպետներ… Ի դեպ, վերջին նկարում «նախկինների» 2021-ին տնկած անվճար, քաղաքային տնկարանի բարդիներն են, որ արդեն ծառ են դարձել…»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06