Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Բաքվի բարբարոսական վարչախումբը հասկացե՞լ է Փեզեշքիանի հարցազրույցի նրբերանգները»․ Վարդան Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախումբը հասկացե՞լ է Փեզեշքիանի հարցազրույցի նրբերանգները»․ Վարդան Ոսկանյան
181
Այսօր, 15:24

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Չգիտեմ՝ արդյո՞ք, Բաքվի բարբարոսական վարչախումբը հասկացե՞լ է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ արհեստածին Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությանը երեկ տված բացառիկ հարցազրույցի նրբերանգները, սակայն դրանիցից մի քանիսը շատ ուշագրավ էին։

Իրանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իրանում յուրային են համարում Ադրբեջանի ժողովրդին և երկու երկրների միջև սահմանը այդքան էլ կարևորություն չունի։

Բավականին տարողունակ այս դիվանագիտական ձևակերպումները պետք է, որ անհանգստացնեն Բաքվի բարբարոսական վարչախմբին, քանի որ դժվար թե Բաքվի բռնապետի համար ականջահաճո լինի այն, որ Իրանի նախագահը յուրային է համարում նույն այդ բռնապետի ղեկավարած երկրի ժողովրդին, որն արհեստածին Ադրբեջանի պարագայում դիտարկվում է՝ որպես միայն Իլհամ Ալիևի, փաստացիորեն, հպատակ բնակչություն։

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փրփուրը բերանին խոսում էր այն մասին, որ Իրանում նախագահ է ընտրվել ոչ թե ատրպատականյան ծագմամբ իրանցի, այլ հենց «ադրբեջանցի», նվաստս խոսել է Բաքվի բռնապետի համար հնարավոր այն ռիսկի մասին, որ արհեստածին Ադրբեջանում հասարակ մարդիկ հենց Մասուդ Փեզեշքյանին կարող են մտովի պատկերացնել ոչ միայն Իրանի, այլ նաև իրենց նախագահ, հատկապես, եթե «սահմանն այդքան էլ կարևորություն չունի»»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան