«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք». Փեզեշքիանը` Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Ադրբեջանն ու Իրանը՝ որպես հարևաններ, կարող են մեծ օգնություն ցուցաբերել իրար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն AzTV-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։
Իրանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հնարավորություններ կան. «Ի՞նչ պետք է անեն երկու հարևան և եղբայրական ժողովուրդները։ Մենք կարող ենք միավորվել և համագործակցել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար։ Մենք կարող ենք զարգացնել համալսարանների միջև կապերը, քննարկել առևտրային հարաբերությունները»։
«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք։ Փոխադարձ այցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է Իրանի նախագահը։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
7003:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
8900:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
9400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
98Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
113Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
88Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
153Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
86Երեկ, 21:54