Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 7-ին

Նոր Հռոմի պապի ընտրության նպատակով գաղտնի կոնկլավը (ընտրության գործընթացը) տեղի կունենա մայիսի 7-ին, Reuters-ին հայտնել է Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ըստ գործակալության աղբյուրի՝ ամսաթիվը որոշվել է Վատիկանում կարդինալների փակ նիստում։
Աշխարհի տարբեր ծայրերից մոտ 135 կարդինալներ իրավունք ունեն մասնակցելու կոնկլավին, որտեղ որոշելու՝ ով է լինելու հաջորդ պապը։
Նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել են երկու օր։
Հաղորդվում է, որ Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է նոր պապի ընտրության կոնկլավին նախապատրաստվելու համար։
Այդ նպատակով պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու քվեարկության ընթացքը. եթե ծուխը լինի սև, կնշանակի՝ պապին դեռ չեն ընտրել, սպիտակ ծուխը կավետի պապի ընտրությունը:
Հիշեցնենք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է կաթվածը։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
218Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
32230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46327.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39427.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40227.10.2026, 10:12