«Պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը»․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
![]() 141 Երեկ, 23:00 Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացավ և քննարկվեց Տալլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի խոսքը։ Այն քննադատվեց նաև Մայր Աթոռի կողմից։ «Նյուզ»-ը գրել է. «Մեր մի շարք փորձերը վերջապես հաջողությամբ ավարտվեցին և մեզ հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից․ այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. - Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։ - Բարև Ձեզ, Աստված պահապան։ - Սրբազա՛ն, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է… -Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել: Մնացածի մասով վերստին ափսոսում եմ: Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը: - Իսկ կարո՞ղ եք բացատրել… (Մենք փորձեցինք ճշտել սրբազանի կարծիքը Մայր Աթոռի այսօր տարածած հաղորդագրության վերաբերյալ,սակայն նա այսաքանով սահանափակվեց): - Ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանոք, այսքանը»։ |
«Ռուսաստանում միջոցառումներին գնալը 3 նախագահների ճիգերն են՝ համոզել Ռուսաստանին, որ նիկոլից պոկվի». Նարինե Կիրակոսյան
7002:12«Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի իտալացի մասնագետների օգնությամբ»․ ԿԳՄՍՆ
11801:06«Յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Քոնգրեսին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
14700:48«Պահանջում եմ, որ Աննա Հակոբյանը հրապարակի մի ազգ կրթելու համար ԿԳՄՍՆ-ից ստացած իր արտոնագիրը». Հայկ Դեմոյան
20200:42«Դատախազների գերակշիռ մասը վերածվում է բուտաֆորիայի»․ Րաֆֆի Ասլանյան
10200:36Անաստաս Միկոյանի թոռ, պրոդյուսեր Ստանիսլավ Նամինը դարձել է ՀՀ քաղաքացի
11100:19«ՀՀ Կառավարությունն՝ ընդդեմ հայկական ավիափոխադրողների». Հակոբ Ճաղարյան
11700:12«Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի «հանցագործությունը» ԼՂ-ի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր». Ջարեդ Գենսեր (տեսանյութ)
230Երեկ, 23:54