Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա հենց ՔՊ-ի ծնած ու սնած մթնոլորտի հետևանքն է»․ Հակոբ Կարապետյան

«Սա հենց ՔՊ-ի ծնած ու սնած մթնոլորտի հետևանքն է»․ Հակոբ Կարապետյան
211
Այսօր, 16:36

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վահագն Ալեքսանյանի մոր հանդեպ կատարվածը նողկալի է ու ոչ մի արդարացում չունի։
Եվ, ցավոք, սա հետևանքն է հենց ՔՊ հարուցած, ծնած ու սնած մթնոլորտի, բռնության ու ատելության խոսքի հանդեպ հանդուրժողականության։ Իրեն քննադատողի վրա թքող Ալեն Սիմոնյանը էսօր վրդովվել է իր թիմակցի հանդեպ նման վերաբերմունքից։ Նոր Նորքում ապօրինության վակխանալիայից հետո ՔՊ-ականները վայ-վույ են անում, հիշել են օրինականության ու բարոյականության մասին։
Քամի ցանողը փոթորիկ է հնձում, իսկ ամենատխուրն է, որ էդ փոթորիկից մենք բոլորս ենք տուժելու»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան