Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վերադառնալու խնդրանքով դիմում ես, որ երկրորդ անգամ հանձնե՞ս»․ Արամ Գևորգյան

«Վերադառնալու խնդրանքով դիմում ես, որ երկրորդ անգամ հանձնե՞ս»․ Արամ Գևորգյան
243
Այսօր, 16:18

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի, իսկ մասնավորապես Փառուխի ու Քարագլխի, Բերձորի ու Աղավնոյի խաղաղ հանձման մեղքը վզին մարդը նամակով խնդրում ա Պուտինին, որ վերջինս միջնորդի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք։
Տակն էլ չի խորշում ու մակաագրում ա՝ «Արցախի հերոս, գեներալ-մայոր»...
Ես խախտվում եմ սրանց աներեսությունից, սրանց պնդերեսությունից, սրանց նագլիությունից։
Մեկ ասում եք՝ «քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29-ում նստած եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ», մեկ էլ պարզվում ա ուղիղ մեկ տարի հետո Երևանում, Նորքի 2-րդ զանգվածում նստած ինչ-որ ծառահատումներ եք անում...
Հարց ա առաջանում էլի՝ դիմում ես վերադառնալու խնդրանքով, որ ի՞նչ անես, երկրորդ անգամ հանձնե՞ս։ Կամ լավ, գետինը չե՞ք մտնում, գեներալ-մայորի պագոններն ուսներիդ հերիք չի գլուխներդ կախ Հակարիով անցել, եկել Երևան նստել ես, հիմա էլ մեկ այլ պետության ղեկավարից խնդրում ես, որ քեզ հետ տանի... Ամոթն ու թասիբն էլ լավ բան են։
Արցախը հանձնողի տե՞ղը չգիտես, թե՞ անունը, պարոն «գեներալ-մայոր»։ Կարո՞ղ ա սկզբի համար իրենից պատասխան պահանջես»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան