«Ալիև-Նեթանյահու բանակցությունները գրագետ և հեռատես դիվանագիտության օրինակ են»․ Գարիկ Քեռյան
![]() 332 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 16:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի: Ադրբեջանը Իրանի հարևանն է՝ բավականին մեծ ցամաքային սահմանով և Կասպից ծովով: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկերություն է կառուցել ՌԴ-ի հետ, այն պարագայում, որ Մոսկվան Իսրայելի թիվ մեկ դաշնակից ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ փաստացի պատերազմի մեջ է: Ադրբեջանը իր ավագ եղբոր Թուրքիայի հետ բավականին սերտ դաշինքի մեջ է, բայց Թուրքիան Իսրայելին հայտարարում է ցեղասպան պետություն և սպառնում պատերազմով: Այս արտաքին քաղաքական սարդոստայնի նկարագրությունը կարելի է շարունակել: Բայց ինչն է ցնցող և փառահեղ պաշտոնական Բաքվի դիվանագիտության բնութագրման համար: Ալիևին մեծ հարգանքով ընդունում են Պեկինում, կարճ ժամանակ անց Ալիևը մեծ շուքով ընդունելության է արժանացնում Իրանի նախագահ Փեզեշքիանին և մայիսին հինգ օր շարունակ Բաքվում է պաշտոնական այցով լինելու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն՝ տիկնոջ հետ: Չմոռանանք, որ վերջին շրջանում Բաքվից հնչում էր հակաարևմտյան հռետորաբանություն՝ կապված եվրոդիտորդների և ԵԽԽՎ բանաձևերի հետ: Ալիև-Նաթանյահու բանակցությունների կարևորությունը հասկանալի է բոլորին: Ահա բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտության փայլուն օրինակ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
