Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք է առաջադրվել

Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք է առաջադրվել
181
Այսօր, 16:42

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին է մեղադրանք առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։
Լրատվականը հայտնում է, որ նա այս պահին ՔԿ Զեյթունի բաժնում, մոտ մեկ ժամ է՝ հարցաքննվում է։