Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Դատապարտում եմ ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես պետական պաշտոնյաների կողմից»․ Բաբկեն Թունյան

«Դատապարտում եմ ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես պետական պաշտոնյաների կողմից»․ Բաբկեն Թունյան
145
Երեկ, 12:30

«Անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Նա նշել է, որ եթե մեկը բլոգեր է, մեկը պետական պաշտոնյա է կամ լրագրող, դա չի նշանակում, որ իրենց ամեն ինչ կարելի է։ «Անկախ մարդու զբաղմունքից, մասնագիտությունից, յուրաքանչյուրը պետք է աշխատի դիմացինի հետ շփվի հարգանքով։ Անընդունելի եմ համարում ու դատապարտում եմ ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես պետական պաշտոնյաների կողմից»․- ընդգծել է պատգամավորը

«Դատապարտում եմ ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես պետական պաշտոնյաների կողմից»․ Բաբկեն Թունյան