Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ի ավագանիները գերի են «Հանրապետություն» խմբակին»․ Արմենակ Դանիելյան

«Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ի ավագանիները գերի են «Հանրապետություն» խմբակին»․ Արմենակ Դանիելյան
153
Երեկ, 12:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․
Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար՝ Ռոմիկ Մխիթարյան.
Փաստորեն Արամ Զավենի Սարգսյանը շանտաժի է ենթարկում, սպառնում է Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին՝ Երևանում կառավարման ճգնաժամ առաջացնելով։
Ստացվել է այնպես, որ Տիգրան Ավինյանը պետք է որոշի՝ կամ ենթարկվել իր ենթակայի՝ Մալաթիայի թաղապետի սպառնալիքին ու շանտաժին և աչք փակի իր մյուս ենթակայի լկտի ու խուլիգանական պահվածքի վրա՝ ցույց տալով իր թուլությունն ու անկարողությունը, կամ որոշում կկայացնի և կհեռացնի Նոր Նորք վարչական շրջանի այլանդակ և սանձարձակ ղեկավարին։
Փաստացի այսօր Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ-ի ավագանիները գերի են իրենց կցորդ «Հանրապետություն» խմբակին։
Գնդակը Ավինյանի մոտ է և հարվածելու իրավունքն էլ նրանն է»։