Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ԿԲ-ն պարտավոր է ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը»․ Մհեր Կարագոզյան

«ԿԲ-ն պարտավոր է ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը»․ Մհեր Կարագոզյան
253
Այսօր, 03:06

Իրավապաշտպան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պահանջ Կենտրոնական Բանկին՝ քաղաքացիների պաշտպանությունը երաշխավորող միջոցառումների վերաբերյալ համակարգային վերլուծություն և հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ
Հաշվի առնելով վերջին ամիսներին ավելացող քաղաքացիների դիմումները բանկային համակարգում տեղի ունեցած խախտումների, կիբեռհանցագործությունների և ֆինանսական միջոցների հափշտակման դեպքերի վերաբերյալ՝
հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը,
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկից՝
1. Ներկայացնել համակարգային վերլուծություն վերջին երեք տարիներին արձանագրված ֆինանսական խախտումների, այդ թվում՝ անհատական հաշիվներից անօրինական փոխանցումների և այլ խարդախ գործողությունների վերաբերյալ։
2. Ներկայացնել հաշվետվություն այն միջոցների մասին, որոնք ԿԲ-ն ձեռնարկել է քաղաքացիների՝ որպես ֆինանսական համակարգի սպառողների իրավունքները պաշտպանելու և նրանց միջոցները երաշխավորելու ուղղությամբ։
3. Բացատրել՝ ի՞նչ քաղաքականություն և վերահսկողական մեխանիզմներ են ներդրված կամ բարեփոխվել՝ կանխարգելելու համար բանկային համակարգում տեղի ունեցող շահագործումները։
4. Տրամադրել տեղեկատվություն՝ արդյո՞ք և ի՞նչ չափով են բանկերը ենթարկվել պատասխանատվության քաղաքացիների իրավունքների խախտումների համար։
Հիշեցնում ենք, որ ԿԲ-ն, որպես ֆինանսական համակարգի վերահսկող հիմնական մարմին, պարտավոր է ապահովել ոչ միայն համակարգի կայունությունը, այլև քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը՝ խարդախություններից և անպատասխանատու բանկային գործելակերպից»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան