Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը համաձայն չլինի». «ՀայաՔվե»

«Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը համաձայն չլինի». «ՀայաՔվե»
203
Այսօր, 02:12

«ՀայաՔվե»-ն թելեգրամյան էջում գրում է. «Չկա ադրբեջանական որևէ թեզ, որին Նիկոլ Փաշինյանը կամ իր բանակցող թիմը համաձայն չլինեն։

Նրա միակ անհանգստությունն այդ համաձայնության հետևանքն է իր՝ իշխանության մնալու առումով, այսինքն այն, թե այս պահին դա կարո՞ղ է մարսել հայ հասարակությանը ներկայացնելու իմաստով։

Հայկական կողմն այս պահին պատրաստ է ամեն ինչի, Փաշինյանը պատրաստ է հանձնելու ամեն ինչ, խնդիրը ճիշտ ժամանակի ընտրությունն է։ Փաշինյանի իշխանությունն ադրբեջանցիների համար աստվածային պարգև է։
ԱԺ-ում նա ասում է, թե Բաքվի հետ բանակցված փաստաթղթում որևէ նոր բան չկա, քան այն, ինչն ինքը ժամանակին ներկայացրել է խորհրդարանական ամբիոնից։

Բայց ԱԺ ամբիոնից նա ինչ ասես ասել է՝ սկսած նրանից, որ Արցախի դե ֆակտո անկախությունը պետք է դառնա դե յուրե անկախություն, մինչև այն, որ Արցախ բառը գործածել չի կարելի։ Նրա ասածները հակասության մեջ են նույնիսկ ժամերի առումով, կառավարության նիստին կարող է մի բան ասել, երեկոյան տրամագծորեն հակառակ ֆեյսբուքյան գրառում անել»:

Աղբյուրը`   ՀայաՔվե