«Ո՞րն է կապը ծառահատումների և Երևանում ջրային հոսքերի ավելացման միջև». Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ո՞րն է կապը ծառահատումների և Երևանում ջրային հոսքերի ավելացման միջև։
Նայեք տեսանյութը, որտեղ պարզ ներկայացված է ծառերի դերը ջրային հոսքերի կառավարման հարցում։ Բազմիցս եմ խոսել, որ ջրհեղեղների ավելացման պատճառը նաև մասսայական հատումներն են՝ Սայաթ-Նովա, Թումանյան, Ալեք Մանուկյան, Բյուզանդ, Մոսկովյան, Ուլնեցի փողոցներում։ Փաստացի, մոտակա տաս տարիները ծառազուրկ և անսաղարթ ծառերով փողոցներում անձրևաջրերը անխոչընդոտ, արագ հոսքով ավելացնելու են առկա խնդիրը։ Դադարեցրեք քաղաքի համար այդ ճակատագրական ռիսկերով լեցուն, հանցավոր ծրագիրը… Ձեր տնկած թզուկները սաղարթախիտ ու բարձրաբուն ծառ չեն դառնալու, փոխեք փորձագետներին»:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36