«Լո՞ւրջ եք ասում, մենք հարստացե՞լ ենք»․ Հակոբ Արշակյան

«Ասում եք՝ Մարտի 1-ի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղղորդե՞լ է ոստիկանական զորքերի վրա և գնացել է, բախումներ է արել, և մարդիկ են սպանվե՞լ։ Մարտի 1-ին հրապարակում ելույթներ է ունեցել, սպանությունները որտե՞ղ են եղել․․․ Եվ, այո՛, Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն, որովհետև մեր ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ, իրավական համակարգի, քաղաքական համակարգի նկատմամբ սկսվում է հենց այդ հարցերից, որովհետև հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունն է սպանվել, այդտեղ է, որ փորձ է արվել սպանել պետականությունը»,- այս մասին Ազգային ժողովում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկումներին։
Անդրադառնալով քննադատությանը, թե իշխանության անդամները հարստացել են, Արշակյանը նշեց․ «Խնդրում եմ, անվանական ասեք էլի, ո՞վ է հարստացել իշխող խմբակցությունից, լո՞ւրջ եք ասում, ես թվերով կարող եմ ապացուցել, որ անձամբ ես ավելի հարուստ կարող էի լինել, եթե պետական պաշտոնյա չլինեի։ Էդ ո՞ւմ եք դուք ձեռք առնում։ Լո՞ւրջ եք ասում, մենք հարստացե՞լ ենք․․․»։

«Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն մոտ 100 երկրների ներկայացուցիչներ»․ Բաղայի
017:12
ՀԿԿ-ից «Միասնության թևեր»-ի գրասենյակների սեփականատերերից պահանջել են վարձակալության պայմանագրեր
1517:06
«Շատ ապրանքներ կարտահանվեն առանց մաքսատուրքի․ կներե՛ք, չենք կարա դույլով ծիրան տանենք ԵՄ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2117:00
«Ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին»․ ՆԳՆ
2616:48
«Հարևան երկրին Հայաստանի ԱԺ-ում իրենց մարդն էր պետք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2916:42
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալվել 2 անձ
3316:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3416:24
«Այսօր սրանց «դատարանը» էլի փորձելու է դատել Արմեն Աշոտյանին»․ Մարգարիտ Եսայան
2616:18