Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային»․ Աղվան Վարդանյան

«Բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային»․ Աղվան Վարդանյան
38
Այսօր, 13:42

«Այս իշխանությունն խոստացել է Ադրբեջանին՝ փոխել մեր Սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանաթուրքական հանձնարարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, որով արգելվում է վերջին 6 ամսում Հայաստանում մշտապես չբնակվածներին քվեարկել հանրաքվեի ժամանակ»,– ԱԺ արտահերթ նիստին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Եվրոպա վազողներին հարց տամ՝ եվրոպական քանի՞ երկիր գիտեք, որ նման սահմանափակում ունի, եվրոպական քանի երկիր գիտեք, որ արտասահմանում ընտրատեղամաս չի բացում։ Այս ընտրություններով իշխող վարչախումբը չի ստացել Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ մանդատներ, հիմա շուստրիություն է ուզում անել իշխող վարչախումբը, իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի և պետության մեջ կենսական կապը կարևորելու սղոց տակ նվազեցնում է ընտրողների ընդհանուր թիվը։ Վերջում բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային՝ Երևանում գտնվող Ուրսուլա ֆոն դեր Լայենին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

«Բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային»․ Աղվան Վարդանյան