Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ»․ ֆոն դեր Լայեն

«Մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ»․ ֆոն դեր Լայեն
36
Այսօր, 13:24

«Տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք»,- այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՀՀ-ԵՄ մերձեցման շրջանակներում, եթե ՌԴ-ն որոշի դադարեցնել գազի մատակարարումը կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ի՞նչ աջակցություն կարող է տրամադրել ԵՄ-ն։

«Ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ և համապարփակ մոտեցում։ Եվ ճիշտ ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որն ավելացնում է դիմակայունությունը և ուժեղացնում է Հայաստանին, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմացնեցնել իր էներգամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ ԵՄ-ից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել, մենք ինքներս ԵՄ-ում բախվել ենք այդ իրավիճակի տարրերին։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել առ այն, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումները։ Միաժամանակ մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցման նոր երթուղիներ բացելով և ավելի կուռ տարածաշրջանային էներգետիկ ցանցեր ստեղծելով։ Սա ներառում է 25 մլն եվրոյի աջակցություն Կովկասյան փոխանցման նախագծին։ Մենք նաև Հայաստանին սատարում ենք վերականգնվող էներգետիկայի արտադրության զարգացման գործում՝ օգտագործելով երկրի սեփական նշանակալի ներքին ռեսուրսները։ Երբ դուք Հայաստանում ինքներդ եք արտադրում ձեր էներգիան, դա մեծացնում է անկախությունը և ապահովում էներգետիկ անվտանգություն ու դիմակայունություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն իրավիճակում, որին մենք՝ ինքներս, քաջ ծանոթ ենք», - նշել է նա։

«Տարբեր մոտեցումների միջոցով պատրաստ ենք ձեզ սատարել այն իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք»․ ֆոն դեր Լայեն