Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Անկեղծ կլիներ՝ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարա քվեարկի»․ Քրիստինե Վարդանյան

«Անկեղծ կլիներ՝ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարա քվեարկի»․ Քրիստինե Վարդանյան
36
Այսօր, 13:30

«ՔՊ-ի իր վարչության հերթական նիստում որոշել են՝ ՀՀ քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր՝ չէ, ու եկել են այստեղ «Կիկոսի մահն» են բեմադրում․․․ Դուք ուզում եք ՀՀ քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից, այն ՀՀ քաղաքացին, ով պարտավորություն ունի բանակում ծառայելու, ով հարկեր է վճարում։ Դուք պարտավորությունների ծավալը չեք փոխում, բայց իրավունքները սահամանափակում եք»,- ԱԺ արտահերթ նիստում՝ անդրադառնալով քննարկվող նախագծերին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Իբր Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հետ է գալիս։ Հաջորդ քայլը ո՞րն է, ոչ ՀՀ քաղաքացիների՞ն ենք թողնելու ընտրեն ԱԺ ընտրություններին, ես հորդորում եմ ձեզ ավելի անկեղծ լինել, հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով կսահմանվի, որ ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարող է քվեարկել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

«Անկեղծ կլիներ՝ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարա քվեարկի»․ Քրիստինե Վարդանյան