«Տիկին Լայենը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»․ Հայկ Մամիջանյան

«Չեն լինում ժողովրդավար երկրներ, որոնցում 50-ից ավել քաղբանտարկյալներ են լինում, ընդ որում՝ այս թիվը մինչ ըտրարշավի մեկնարկն էր»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մամուլիսի ասուլիսին զուգահեռ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր գովաբանում էր մի՝ իր կարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար 50-ից ավել քաղբանտարկյալ։ Նա այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այն պարզ պատճառով, որ տիկին ֆոն դեր Լայենը ներկայացված է ԵԺԿ-ի կողմից։ Իսկ ԵԺԿ-ն ճանաչել և ընդունել է բանաձև, որում հստակ ասվում է, որ Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ և պիտի անհապաղ ազատ արձակվեն, և պետք է պահպանվի իրենց արդարության իրավունքը։ Այնպես որ, անկախ այն «երգերից», որ այսօր կերգվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, ընդունել և պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,- ընդգծեց Մամիջանյանը։

«Հեռացրել էին ադրբեջանցի հրամանատարին ծեծելու համար, ձերբակալում են ուժեղ ՀՀ-ում ապրել ցանկանալու համար»․ Նարեկ Կարապետյան
2614:36
Գնդապետ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է
2814:30
«Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին»․ Դերենիկ Մալխասյան
3214:18
«Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, որը թաթախված է արյան մեջ»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
3114:12
«Տիկին Լայենը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
4114:00
«Բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
3913:42
«Անկեղծ կլիներ՝ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարա քվեարկի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4313:30
«Մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ»․ ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
4113:24