«Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե»․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի գրառումը․ «Տեղեկացնում եմ, որ ընդդիմադիր գործիչների դեմ անհեթեթ կեղծիքների հիման վրա գործեր տվող և ադրբեջանական անցակետերով անխոչընդոտ մուտք/ելք ունեցող Սամվել Բաբայանի կողմից «հայտնված բացահայտման» և Ազգային Ժողովում նախօրեին Անդրանիկ Քոչարյանի կողմից դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազին տրված քաղաքական հրահանգը հապշտապ ի կատար է ածվել վերջինիս կողմից։
Երկուշաբթի օրը՝ մայիսի 12-ին, Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, վկայի կարգավիճակով մասնակցելու հարցաքննության՝ հոկտեմբերի 27-ի գործի ինչ-որ անջատված մասով։
Կոլաբորացիոն վարչակազմի կողմից որևէ գործի քննություն իրականացնելը մեր ժողովրդի մոտ ծիծաղ և արհամարհանք է առաջացնում, առավել ևս որ ռեժիմը այլևս քաղաքական պատվերները հրապարակային է իջեցնում, չթաքցնելով, որ իրենց համար արդարադատությունը քաղաքական հետապնդման միջոց է ընդամենը։
Էլ ավելի զավեշտալի է այն հանգամանքը, որ այս դարի բոլոր գործերով «արդարադատության հասնելուց հետո» ռեժիմը անցել է արդեն նախորդ դարերի գործերին։
Հարցաքննությունից հետո կտրվեն լրացուցիչ մանրամասնություններ և գնահատականներ»։

Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»
1809:36
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
2909:24
Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»
3409:18
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան․ «Հրապարակ»
4709:12
«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
11103:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
10902:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
12900:18